211652_close_icon
views-count2123 դիտում article-date 20:34 08-10-2019

ՀՀ կառավարությունը պատրաստվում է ընդլայնել Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը

Հայաստանի Հանրապետությունը որդեգրած ռազմավարությամբ պատրաստվում է ընդլայնել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալը: Այս մասին հոկտեմբերի 8-ին Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «ՀՀ Քննչական կոմիտեն ամենամեծ քննչական մարմինն է մեր երկրի, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95%-ը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի, և զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի ՔԿ քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ: Այդ թվում որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու քննչական կոմիտեի ու յուրաքանչյուր քննիչի աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր