211652_close_icon
views-count1702 դիտում article-date 12:37 08-10-2019

Էջմիածնում նշվում է քաղաքի 2704-ամյակը. տոնակատարությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Էջմիածնի 2704-ամյակի առթիվ քաղաքում մեկնարկեցին մի շարք միջոցառումներ, ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները իրապես տոնական մթնոլորտ և ուրախ տրամադրություն ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են բազմաթիվ հյուրեր, հասարակական, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Իրադարձության առիթով իրականացվել են քաղաքի տոնական ձեւավորման աշխատանքներ: Միջոցառումները մեկնարկեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացած հանդիսավոր նիստով, որի ընթացքում նշանավոր մարդկանց կշնորհվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումներ: Տոնակատարությունը կշարունակվի Կոմիտասի անվան մշակույթի պալատում, որտեղ բացված է էջմիածնեցի նկարիչների գործերի ցուցահանդես: Այս ամենին կհաջորդի «Ռուբեն Նալբանդյան վարպետաց դպրոցի» սաների քանդակների ցուցադրությունը Սբ Մարիանե այգում: Լինելու են նաև տոնական շքերթ, մարզական և պարային ելույթներ, Քյուֆթայի փառատոն, համերգային ծրագիր, այցելություններ թանգարաններ և այլն: Միջոցառումները կամփոփվեն տոնական համերգով և հրավառությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր