211652_close_icon
views-count6180 դիտում article-date 23:27 14-09-2018

Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը ծածանվել է Հայաստանի 20 մետրանոց դրոշը

«Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հ/կ-ի ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։ Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև 20 մետրանոց ՀՀ դրոշը։ «Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։

Նմանատիպ նյութեր