211652_close_icon
views-count71404 դիտում article-date 23:52 07-10-2019

Կասկադյորական վթար Երևանում. բախվել են Nissan March-ը, BMW-ն և Mazda-ն. վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Nissan-ի և BMW-ի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։05-ի սահմաններում Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 VC 718 համարանիշի, Mazda մակնիշի 34 NV 158 համարանիշի և BMW մակնիշի 36 FՍ 937 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Գագիկ Սարգսյանն ու տեսուչ Էդուարդ Շախսուվարյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ինգո Արմենիա» և «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mazda-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է BMW-ի և Nissan March-ի վրա։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր