211652_close_icon
views-count82645 դիտում article-date 22:53 03-03-2024

«Կասկադյորական» ավտովթար՝ Երևանում․ ՀՀ ճանապարհային ոստիկանության մոտ բախվել են «BMW X5»-ն ու «Kia»-ն․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու «կասկադյորական» ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ճանապարհային ոստիկանության մոտ բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Վրեժ Մարգարյանի վարած «Kia» մակնիշի և 25-ամյա Արսեն Գալստյանի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW X5»-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մհեր Միրզոյանին պատկանող, կայանված վիճակում գտնվող ավտոքարշակի վրա։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Տարածը պարեկները սահմանազատել են։

Վթարի փաստով կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանի կողմից փաստաթղթեր են ձևակերպվում։

Տեղում նաև պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկը կոտրել է էլեկտրահաշվիչի ցուցանակը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Պարեկային ծառայությունը պարզում է, արդյոք վթարի հետևանքով վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ կան, քանի որ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ կա վիրավոր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 209+
209+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր