211652_close_icon
views-count1828 դիտում article-date 23:51 07-10-2019

Իրանը ժամանակավորապես կչեղարկի այցագրային ռեժիմը Իրաքի քաղաքացիների համար

Իրանի իշխանությունները որոշում են ընդունել Իրաքի քաղաքացիների համար այցագրերի չեղարկման մասին, որը գործելու Է երկու ամիս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Իրաքում Իրանի դեսպանության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է հոկտեմբերի 7-ին: «Իրաքի բոլոր քաղաքացիները կկարողանան 2019 թվականի հոկտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 28-ը Իրան այցելել առանց այցագրի»,-նշվում Է հայտարարության մեջ: Դեսպանությունը հուսով Է, որ «այս միջոցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»: Հոկտեմբերի 7-ին իրանցի սահմանապահները վերսկսել են Խոսրավի հսկիչ-անցակետի աշխատանքը Իրաքի հետ սահմանում, որն ավելի վաղ փակվել Էր այդ երկրում տեղի ունեցող բողոքների պատճառով: Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել Է, որ «թշնամիները» չեն կարողանա երկպառակություն սերմանել Իրաքի եւ Իրանի միջեւ: «Իրաքը եւ Իրանը երկու ժողովուրդ են, որոնց սրտերն ու հոգիները միմյանց են շաղկապված Աստծո հավատով, իմամ Հուսեյնի եւ մարգարեի սերնդի նկատմամբ սիրով: Այդ միությունը օրեցօր ավելի կուժեղանա: Թշնամիները ձգտում են երկպառակություն սերմանել, բայց նրանք չկարողացան դա անել: Նրանց դավադրությունն արդյունք չի ունենա»,-ասված Է Խամենեիի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ: Հոկտեմբերի 1-ից Իրաքի տարբեր շրջաններում չեն դադարում հակակառավարական ելույթներն ընդդեմ աղքատության ու կոռուպցիայի, որոնք վերաճում են անկարգությունների: Առավել կատաղի ընդհարումները տեղի ունեցել Բաղդադում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում: Իրաքի ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ Իրաքում տեղի ունեցած անկարգությունների ու բախումների հետեւանքով զոհվել Է 104 մարդ, տուժել Է ավելի քան 6,1 հազար հոգի:

Նմանատիպ նյութեր