Մոլդովայի և Եվրախորհրդարանի միջև առանց այցագրային ռեժիմ է հաստատվել
Եվրամիության խորհուրդը Մոլդովայի քաղաքացիների համար առանց այցագրային ռեժիմ է հաստատել և չեղյալ հայտարարել կարճ ժամկետում Շենգենյան տարածք մուտք գործելու մասին որոշումը։ Այս մասին հայտնում է BBC-ն: Ակնկալվում է, որ այն ուժի մեջ կմտնի մայիսին:
«Առանց այցագրային ռեժիմը տարածվում է միայն Շենգենյան գոտու տարածքում կենսաչափական անձնագրերի ու մինչև 90 օր ուղևորությունների վրա»,- ընդգծել են Եվրամիության խորհրդի մամլո ծառայությունը:
Նշենք, որ ԵԽ֊ը փետրվարի 27-ին Քիշնևի հետ այցագրային ռեժիմի մեղմացում էր հաստատել:
Ընդունված նոր կարգը Մոլդովայի քաղաքացիներին թույլ չի տա առանց այցագրի աշխատել Եվրամիության տարածքում: