211652_close_icon

«WCIT-2019»-ին մասնակցելու համար Հայաստանում գտնվող նախարարները այցելել են «Դիջիթեք էքսպո». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3757 դիտում article-date 20:44 07-10-2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստանում գտնվող բարձր տեխնոլոգիաների ոլորտը համակարգող մի շարք երկրների նախարարներ և պատվիրակությունների ղեկավարներ (Բրազիլիա, Մալազիա, Հունաստան, Լիտվա, Էստոնիա, Իրաք, Բելիզ, Բանգլադեշ, Աֆղանստան, Պենանգ) հոկտեմբերի 7-ին այցելել են «Դիջիթեք էքսպո» ցուցահանդես: Բարձրաստիճան հյուրերին դիմավորել և ողջունել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ներկայացրել ցուցահանդեսի ստեղծման և զարգացման պատմությունը, ձեռքբերումները։ Նա նշել է, որ «Դիջիթեք էքսպո 2019»-ը հոբելյանական է, ցուցահանդեսն առաջին անգամ մեկնարկել է 15 տարի առաջ՝ 2004թ.։ Այդ տարիների ընթացքում ցուցահանդեսի այցելուների թիվը կտրուկ աճել է. 4000-ից այսօր արդեն հատել է 100 հազարի սահմանագիծը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի ուղեկցությամբ՝ նախարարները և պատվիրակությունների ղեկավարները շրջել են ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայկական տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքին և ծառայություններին, մանրամասն տեղեկություններ ստացել իրենց հետաքրքրող մի շարք պրոդուկտների վերաբերյալ՝ նպատակ ունենալով դրանք իրենց երկրներում ներդնել։ Նախարարական այցի շրջանակներում երկկողմ հուշագիր է ստորագրվել Եթովպիայի և «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների միջև, որի համաձայն 51 «ԱրՄաթ» լաբորատորիա կներդրվի Եթովպիայի դպրոցներում: Տեղում «ԱրՄաթ»-ի հետ համագործակցության, նրանց փորձը տեղի դպրոցներում կիրառելու մտադրություն է հայտնել նաև Աֆղանստանի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ինչի արդյունքում ստորագրվել է հուշագիր՝ համագործակցության մտադրության մասին։ Կիսվելով իրենց տպավորություոններով՝ հյուրերն ընդգծել են, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, անչափ տպավորիչ է։ Այսքան տաղանդավոր երիտասարդներ մեկ տեղում՝ խոսում է երկրի տեխնոլոգիական ոլորտի մեծ ներուժի և ապագայի նվաճումների մասին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր