211652_close_icon
views-count2121 դիտում article-date 13:52 05-10-2019

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթափոխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը։ Սահմանապահ ոստիկաններին դիրքեր ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Դիմելով ներկաներին Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկաններն այսօր հասարակական կարգը պահպահելուն զուգահեռ իրականացնում են նաև ազգանվեր մեկ այլ առաքելություն։ Նա շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ մաղթելով անփորձանք ծառայություն։ Ավանդույթի համաձայն ոստիկանները մեկնելուց առաջ աղոթեցին ու երդվեցին։ Հանդիսավոր երթից հետո նրանք մեկնեցին Տավուշ՝ նվիրական առաքելության։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր