Մոսկվայից Գրոզնի թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել 2 ամսական երեխայի մահվան պատճառով
Մոսկվայից Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի թռչող օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել օդանավում գտնվող 2 ամսական երեխայի ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Այդ մասին հաղորդում է Interfax գործակալությունը։
Օդանավը վայրէջք է կատարել Վոլգոգրադի օդանավակայանում։
Նշվում է, որ անչափահաս աղջիկն ի ծնե ծանր հիվանդությամբ էր տառապում, նրան շտապ տեղափոխել են Վոլգոգրադի հիվանդանոցներից մեկը, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջնակի կյանքը։
Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։