211652_close_icon
views-count816 դիտում article-date 11:16 04-10-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 16 հրդեհ. հրդեհաշիջմանը ներգրավվել է 16 մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 3-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի մոտ՝ 10 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, 200 քմ, Հնաբերդ գյուղում՝ 3 հա, Նոր Խարբերդ գյուղի մոտ՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5000 քմ, 4 հա, Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, 200 քմ, Արթիկ քաղաքում՝ 400 քմ, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր