Հետախուզվում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Արտյոմ Ա.-ն, որը 2018 թ. օգոստոսի 18-ից Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի և 228.1 հոդվածի (թմրամիջոցի ապօրինի շրջանառություն իրացնելու նպատակով) 4-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]