211652_close_icon
views-count1739 դիտում article-date 21:25 02-10-2019

ՊՎԾ-ն մտել է ԱԱԾ. armday.am

[url=https://armday.am/post/97403/pvts-n-mtel-e-aats?fbclid=IwAR2KRmoEJpUOkRv_cvoDNX4IP50Z68wxgrFt7JvLN-O1XvSf3_dxgcH4oVg]Armday.am[/url]-ը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է Ազգային անվտանգության ծառայությունում ստուգումներ է սկսել: Մեզ հասած տեղեկություններով ՊՎԾ-ն հատկապես ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի ղեկավարման շրջանի ֆինանսական շարժերը: Կառավարության մեր աղբյուրն էլ տեղեկացրեց, որ ՊՎԾ-ին ԱԱԾ մտնելու հրահանգ Նիկոլ Փաշինյանն է տվել: Հեղափոխությունից հետո, ուշագրավ էր այն հանգամանքը, որ ԱԱԾ-ն գտնվում էր այն կառույցների թվում, որտեղ ուսումնասիրություններ իրականացնելը ցանկալի չէր: Նոր իշխանությունները չփորձեցին անգամ ուսումնասիրել նախկինների գործողությունները: Մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ Դավիթ Սանասարյանն է ցանկացել ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո պայթեց ՊՎԾ սկանդալը: Կառույցից ոչ հերքում, ոչ հաստատում են ԱԱԾ-ում ուսումնասիրություններ իրականացումը»:

Նմանատիպ նյութեր