211652_close_icon
views-count991 դիտում article-date 17:39 02-10-2019

ՀԱՕԿ-ը միջոցառում է անցկացրել «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում

Միջազգային օլիմպիական կոմիտեի օլիմպիական համերաշխության՝ «Սպորտը և շրջակա միջավայրը» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն օրերս Ծաղկաձորում կազմակերպել էր մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի իրականացմանը մասնակցել են տեղի լեռնադահուկային սպորտի մարզադպրոցի 30 սաներ և 10 մարզիչներ։ Մասնակիցների համար «Սպորտ, բնություն, առողջություն» թեմայով դասախոսություն է կարդացել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոս, պրոֆեսոր Հարություն Բաբայանը։ Վերջինս կարևորեց շրջակա միջավայրի նշանակությունը և ազդեցությունը մարզիկների արդյունքների բարելավման գործընթացում։

Նմանատիպ նյութեր