Հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 12.00-ին, Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Վարդան Ջ.-ն, որը սեպտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի (մարդուն առևանգելու փորձը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]