1393 դիտում
19:42 02-10-2019
Ոստիկանները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով ծավալուն միջոցառումներ էին ձեռնարկել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015 թվականի հունիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որի կետերից մեկը վերաբերում է ԱԳԼՃԿ չափման միջոցների ստուգաչափման շարժական լաբորատորիայի գնմանը։ «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի հիմքով շարժական լաբորատորիա ձեռք բերելու համար նշվել է շուկայականից էականորեն բարձր արժեք՝ 25,5 միլիոն դրամ։
Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գնումն իրականացնելու համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ընկերության տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, հրամանով հաստատել է գործընթացը կազմակերպող ստորաբաժանումը, որի անդամները չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ ընկերության տնօրենի և փոխտնօրենի ցուցումով կազմել են ավտոմեքենայի գնման հայտ ու ներառել նախատեսվածից ցածր՝ 6,5 միլիոն դրամ արժեքով ավտոմեքենայի տեխնիկական բնութագիր։ Հետագայում կազմակերպվել է գնման ձևական գործընթաց, ինչի արդյունքում շուրջ 19 միլիոն դրամ ավելի գնով ձեռք է բերվել «Ռենո Դոքեր» ավտոմեքենա։ Արդյունքում՝ պետության օրինական շահերին պատճառվել է 19 միլիոն դրամի նյութական վնաս, որն անզգությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7104 դիտում
22:52 19-10-2018
Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել․ յուրացում Նորաշեն համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2540 դիտում
21:12 25-04-2019
Ոստիկանությունը բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10024 դիտում
19:12 15-02-2019
Միջգերատեսչական համագործակցության արդյունքում Ուշիում կոռուպցիոն բնույթի հանցագործություն բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում