211652_close_icon
views-count890 դիտում article-date 14:24 02-10-2019

Ատրճանակն ու նռնակը կամավոր ոստիկաններին էր հանձնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնմանն ու հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: Վարչական տարածքում ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 10.30-ի սահմաններում, 1-02 է զանգել Մարկվարտի փողոցի մի բնակիչ և հայտնել է, որ տանը զենք-զինամթերք կա, ուզում է հանձնել: Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին ներկայացրել է թմբուկավոր ատրճանակ` առանց գործարանային համարի, նռնակ` առանց պայթուցիչի և մեկ պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կրկին հիշեցնում ենք. ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր