211652_close_icon
views-count1534 դիտում article-date 20:58 01-10-2019

Արցախում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում հրամկազմը նոր խնդիրներ է լուծել

Ռազմավարական զորավարժության պլանային միջոցառումների շրջանակում, ելնելով ստեղծված պայմանական իրադրության առավել օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի և բանակի հրամանատարի տեղակալների վերահսկողությամբ, ներգրավված զորամասերի հրամկազմը հոկտեմբերի 1-ին առաջնային գծի տարբեր ուղղություններում իրականացրել է տեղազննում և ճշգրտել հետագա անելիքները մարտական գործողությունների վարման պայմանական թատերաբեմերում: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջոցառման ժամանակ ներկայացվել են զեկույցներ առկա իրադրության և հավանական զարգացումների վերաբերյալ, ճշգրտվել փոխգործակցության խնդիրները՝ ելնելով հակառակորդի ուժերի վերադասավորման առանձնահատկություններից, ըստ անհրաժեշտության խմբագրումներ կատարվել նաև մեր ուժերի գործողություններում: Տեղանքում իրականացված աշխատանքների ընթացքում ներկա հրամկազմի ներկայացուցիչները նաև ստացել են հանձնարարականներ՝ հետագա անելիքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր