Հետախուզվողը հայտնաբերվեց հիվանդանոցում
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, համալսարանական հիվանդանոցից հայտնաբերել են 58-ամյա Էդուարդ Ս.-ին, որը հունվարի 7-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]