1397 դիտում
16:36 01-10-2019
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համատեղ ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի շրջակա միջավայրի, բնական պաշարների և գյուղատնտեսության բաժնի տնօրեն տիկին Դոնեթ Ուոլթոնի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման օրակարգի գլխավոր թեմաներից էր բանկի կողմից մշակված Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թվականների ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել տեխնիկական աջակցություն գյուղատնտեսական արժեշղթաների ուսումնասիրության համար։
Հանդիպման սկզբում Արտակ Քամալյանը համառոտ ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության հիմնական դրույթները և ուղղությունները, առաջիկա տարիների համար թիրախային ցուցանիշները և դրանց հասնելու ճանապարհային քարտեզը:
Փոխնախարարն իր խոսքում առանձին անդրադարձել է ագրարային ոլորտի ռազմավարական առաջնահերթություններին` մրցունակության և արդյունավետության բարձրացմանը, սննդամթերքի անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության բարելավմանը, արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, գյուղական համայնքների կայուն զարգացմանն աջակցությանը, ինչպես նաև թվային գյուղատնտեսության և տեխնոլոգիական նորարարությունների խթանմանը։ Քննարկվել են նաև տեխնիկական աջակցության
հիմնական ուղղությունները, նախատեսվող միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները:
Հյուրերը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը և, հնարավորության դեպքում, որոշ գործողություններ ընդգրկել բանկի ռազմավարության մեջ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
Նմանատիպ նյութեր
1098 դիտում
21:10 24-11-2022
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները
1873 դիտում
14:15 30-10-2018
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են գյուղոլորտում համագործակցության ծրագրերը
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում