211652_close_icon

Տեխնիկական խափանման պատճառով մետրոյի գնացքները կանգառ չեն կատարի «Մարշալ Բաղրամյան» կայարանում

views-count3336 դիտում article-date 12:14 01-10-2019
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի է ունեցել շարժասանդուղքների չնախատեսված տեխնիկական խափանում։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյանը, այս պահին մասնագետների խումբն աշխատում է խափանումը վերացնելու ուղղությամբ։ «Այդ ընթացքում գնացքները կանգառ չեն կատարի վերոնշյալ կայարանում։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր