211652_close_icon
views-count1647 դիտում article-date 23:27 30-09-2019

Իրանը ՖԻՖԱ-ի պահանջը համարել է թշնամիների դավադրություն

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնտարեզին քննադատել է ՖԻՖԱ-ի պահանջը՝ թույլատրել կանանց այցելել ֆուտբոլային հանդիպումներին: «ՖԻՖԱ-ի պահանջը՝ թշնամիների ևս մեկ կանխամտածված դավադրությունն է», ասել է Մոնտարեզին: Գլխավոր դատախազը հավելել է, որ ՖԻՖԱ-ն Թեհրանին թելադրելու օրինական լիազորություններ չունի, որ տղամարդկանց թիմերի խաղերին կանայք պետք է ներկա լինեն: Սեպտեմբերի 22-ին ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Իրանից երաշխիքներ է ստացել, որ երկրի հավաքականի հաջորդ խաղին կանայք իրավունք կստանան ներկա լինել տրիբունաներում: Իրանը 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջորդ հանդիպումն անցկացնելու հոկտեմբերի 10-ին՝ տանը ընդունելով Կամբոջային:

Նմանատիպ նյութեր