Աշխարհի նախկին առաջին ռակետը պանդեմիան համարել է մարդկանց չիպավորման համաշխարհային դավադրություն
Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Մարատ Սաֆին կորոնավիրուսի համաճարակը համարել է համաշխարհային ստվերային կառավարության դավադրություն, որը թույլ կտա մարդկանց չիպավորել:
«Կարծում եմ, մարդկանց պատրաստվում են չիպավորել: Դեռ 2015-ին Բիլ Գեյթսը ասել էր, որ մեր մոտ պանդեմիա է լինելու, հաջորդ թշնամին՝ վիրուսն է, այլ ոչ թե՝ միջուկային պատերազմը: Նրանք Դավոսի համաժողովում ցուցադրել էին, թե ինչպես է ամեն ինչ լինելու:
Չեմ կարծում, որ Բիլ Գեյթսը նման կանխագուշակ է. նա պարզապես գիտեր:
Բայց ես կարծում եմ, որ կան ավելի հզոր տղաներ, քան՝ համաշխարհային առաջնորդներն են, որոնք աշխարհի, փողերի իրական տիրակալները: Նրանց կարելի է համարել ստվերային կառավարություն, ոնց ասեք: Կարծում եմ, մենք նույնիսկ չենք կռահում, որ նրանք գոյություն ունեն: Ռոտշիլդներն ու Ռոկֆելներները՝ դրանք տիրաժավորված անուններ են, իսկ նրանց ետևում ինչ-որ ուժեր են կանգնած», ասել է նախկն թենիսիստը:
Մարատ Սաֆինը «Մեծ Սաղավարտի» երկու մրցաշարերի հաղթող է. US Open-2000 և Australian Open-2005, թենիսիստների վարկանիշը գլխավորել է 2000 թվականին: