211652_close_icon
views-count2036 դիտում article-date 21:10 30-09-2019

Լաքոտը Ժակ Շիրակի հիշատակի մատյանում գրառման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարներին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին և նախագահին Ֆրանսիայի 22-րդ նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ ցավակցությունների գրքում գրառում կատարելու համար: Այս մասին Լաքոտը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր [url=https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/525110444911992]էջում[/url]: «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Արմեն Սարգսյանին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը բացված սգո մատյանում գրառում կատարելու համար»,- գրել է Լաքոտը:

Նմանատիպ նյութեր