211652_close_icon
views-count2638 դիտում article-date 19:57 30-09-2019

Անցկացվել է վարժանք՝ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ

Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերը շարունակում են ծառայություն իրականացնել մարտական աշխատանքային ռեժիմով: «Բաղրամյան» զորավարժարանում 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկն անցկացրել է վարժանք՝ ՀՕՊ ստորաբաժանումների ներգրավմամբ: Հակաօդային պաշտպանության միջոցների անվրեպ կրակով խոցվել են պայմանական հակառակորդի օդային թիրախները։ Վարժանքին հետևել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը։

Նմանատիպ նյութեր