211652_close_icon
views-count3748 դիտում article-date 15:14 30-09-2019

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» փառատոնին մասնակցել է նաեւ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ իր «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Թատերական Լոռի» փառատոնին երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մասնակցել է նաեւ Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնը՝ իր «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացմամբ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում բարձր ծափահարություններով են ընդունել մեր ներկայացումը: Մինչ ներկայացման մեկնարկը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի և Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի կողմից առաջարկվեց ներկայացումը նվիրել վերջերս կյանքից հեռացած թատերագետ, իրենց լավ բարեկամ, Նվարդ Ասատրյանի հիշատակին: Դահլիճում ներկա են եղել նաեւ թատերագետի որդին եւ քույրը: ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նշել է, որ այսպիսի գունեղ եւ ուրախ ներկայացմամբ են ուզում հիշել Նվարդին, քանի որ ինքն էլ այդպիսին էր` կենսուրախ, դրական ու հոգատար։ [b] ՊՀԹ մամուլի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր