211652_close_icon
views-count1356 դիտում article-date 21:45 29-09-2019

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հրեական համայնքին Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Ուղերձում նշվում է. «Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ։ Հայաստանի հրեական համայնքը Իսրայելում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հավատակից եղբայրների ու քույրերի հետ միասին նշում է այս գեղեցիկ տոնը, որը խորհրդանշում է տարվա նորամուտն ու ներքին նորոգման սկիզբը։ Այս կապակցությամբ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն բոլոր նախաձեռնություններում։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ գոհունակությամբ հիշատակել Իսրայելում Հայաստանի դեսպանություն հիմնելու մասին որոշումը։ Այն վստահաբար նոր լիցք է հաղորդելու երկու պետությունների և մեր երկու ժողովուրդների միջև բարեկամությանը, որն ունի խոր պատմական արմատներ։ Ցանկանում եմ նաև ընգծել, որ Հայաստանի կառավարությունը մեծապես շահագրգռված է տեղի հրեական համայնքի ամրապնդմամբ և պատրաստակամ է ցուցաբերել ամենայն աջակցություն այդ հարցում։ Վերստին շնորհավորում եմ Ռոշ Հաշանայի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք և երջանկություն»։

Նմանատիպ նյութեր