Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուի օդանավը։ Նրան դիմավորում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սինգապուրի վարչապետը ժամանել է կնոջ՝ Հո Չինգի հետ։
Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։



