211652_close_icon
views-count1988 դիտում article-date 20:27 28-09-2019

Ռազմավարական զորավարժություններին իրենց ներդրումն ունեն նաև հոգևորականները

Հայ զինվորին զորակցելու, քաջալերելու, նրա հավատն անսասան դարձնելու, ժողովուրդ-զինվոր-հոգևորական եռամիասնությունն ամրապնդելու և այս հավատամքով ազգն ու բանակը մեկ միասնություն ընկալելու առաքելությամբ արդեն ավանդական են դարձել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների այցելությունները զինված ուժերի զորամասեր: Հայաստանում անցկացվող ռազմավարական զորավարժություններին իրենց ներդրումն ունեն նաև հոգևորականները: Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայողներին են այցելել Արարատյան հայրապետական թեմի Բյուրավանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սպասավորները: Հայ զինվորը, հայ հոգևորականը և հայ ժողովուրդը միասնական են երկրը պաշտպանելու, երկիրը զորացնելու և հայոց բանակն ու պետությունը հզորացնելու ճանապարհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր