211652_close_icon
views-count1909 դիտում article-date 19:24 28-09-2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն այցելել է 5-րդ զորամիավորում

Հանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։ Տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հետևել է վարժանքների ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների առանձնահատկությունները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր