211652_close_icon
views-count1700 դիտում article-date 20:44 17-12-2019

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալն այցելել է 5-րդ զորամիավորում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն դեկտեմբերի 16-ին աշխատանքային այցով եղել է 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմին ամրակցված զենքն ու զինամթերքը, ռազմական տեխնիկան, սպառազինությունը, զինծառայողների պարտականությունների իմացության մակարդակը:

Նմանատիպ նյութեր