211652_close_icon
views-count39882 դիտում article-date 18:26 28-09-2019

«Քրեյզի» գիշերային ակումբի տնօրենի Mercedes-ը ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում թալանվել է, իսկ այդ մեքենայի մեջ ակումբի տնօրենը հրազենային վնասվածք է ստացել

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ սեպտեմբերի 27-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Արամ Մաթևոսյանից, ով հայտնել է, որ սեպտեմբերի 17-ից մինչև սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բորյան փողոցի թիվ 1 շենքի մոտ կայանված, իր ընկերոջը պատկանող Mercedes մակնիշի 44 AA 444 համարանիշի ավտոմեքենայի հետևի 2 լապտերները և պահեստային անիվի այլումինե ծածկը գողացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանություն դիմած Ա․ Մաթևոսյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը «Քրեյզի» գիշերային ակումբի տնօրենի ընկերն է, իսկ թալանված Mercedes-ն էլ պատկանում է «Քրեյզի» գիշերային ակումբի տնօրեն Արման Մարտիրոսյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված Mercedes-ը ստիկանության Նոր Նորքի բաժին է տեղափոխվել օրեր առաջ, երբ նշված ավտոմեքենայի միջից հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել ակումբի տնօրեն Ա. Մարտիրոսյանը և ավտոմեքենան դեպքի վայրից տեղափոխվել էր Նոր Նորքի ոստիկանության պահպանվող հատուկ տարածք ու զարմանալի էր, որ հենց ոստիկանության վարչական տարածքից ավտոմեքենան թալանել են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր