211652_close_icon
views-count1127 դիտում article-date 15:00 28-09-2019

Ոստիկանները հայտնաբերել են գրպանահատի

Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալնները, գողություն կատարելու կասկածանքով, Ազատության պողոտայից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 29-ամյա մի տղամարդու: Նա ժամը 13.00-ից 13.40-ն ընկած ժամանակահատվածում երթուղային ավտոբուսում ուղևորուհու պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր փող ու այլ իրեր։ Տուժողից ընդունվել է հաղորդում: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր