211652_close_icon
views-count1335 դիտում article-date 10:22 28-09-2019

Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. Ռուստամ Բադասյանը դատապարտել է դատավոր Աննա Դանիբեկյանի հանդեպ ոտնձգությունը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումներին ու ոտնձգությունը: Նա գրել է. «Խստորեն դատապարտում եմ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն: Տեղյակ եմ, որ Ոստիկանությունում փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, և արդեն իսկ բերման է ենթարկվել հանցագործության մեջ կասկածվող անձը։ Այս իրողությունը մեր իրականությունում պետք է տեղ չունենա. սա ուղղակի անթույլատրելի է»: [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/28/1136359/]Հիշեցնենք[/url], որ սեպտեմբերի 27-ին համացանցում [url=https://www.facebook.com/saqo.ohanjanyan.7/videos/1451913461638489/]տեսանյութ[/url] էր տարածվել, որտեղ երևում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։

Նմանատիպ նյութեր