Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 476.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.53 դրամ (նվազել է 3.10 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 586.46 դրամ (նվազել է 5.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (մնացել է անփոփոխ)։