211652_close_icon
views-count3100 դիտում article-date 09:50 26-09-2019

Խնամի-ծանոթ-բարեկամով գործի տեղավորելու մշակույթն ամենևին էլ չի վերացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզ­բունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի, ու Աննա Հա­կոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց «Ժողովուրդ» օրաթերթի խոշորա­ցույցի տակ են հայտնվել նաև գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամ­ներ: Ամուսիններ են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վար­դանյանի քույրն է: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են, և «Ժո­ղովուրդ» օրաթերթը կշարունակի այս շարքը: Հետևությունը մեկն է՝ ծանոթով գործի տեղավորելու սկզ­բունքն ամենևին էլ չի վերացել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր