211652_close_icon
views-count31745 դիտում article-date 18:41 25-09-2019

Ավտովթար Լոռու մարզում. ВАЗ 21-05-ը բախվել է քարերին ու շրջվել. վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի վերջնամասում ВАЗ 21-05 մակնիշի 35 OG 737 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին ու գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել հարեւանությամբ ապրող քաղաքացիները, այնուհետև դարձի բերել ավտոմեքենան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները փակել են մեքենայի գազաբալոնի փականը: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր