211652_close_icon
views-count2383 դիտում article-date 19:06 25-09-2019

Գողացված քարտով կանխիկացում. որոնվում է լուսանկարում տեսապատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև 11:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անձը հաստատող փաստաթղթեր, բանկային քարտեր, որոնցից մեկից անհայտ անձը Բաղրամյան պողոտայում գործող բանկոմատից նույն օրը՝ ժամը 11:46-ից մինչև ժամը 11:50-ն ընկած ժամանակահատվածում, կանխիկացրել է 450.000 ՀՀ դրամ գումար՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ 04.07.19 թ.-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: Նախաքննության ընթացքում ստացվել է կանխիկացման պահը ֆիքսած սարքի լուսանկարները, որը ֆիքսել է առերևույթ հանցագործություն կատարած անձին: Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ, և միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ովքեր ճանաչում են տեսապատկերված անձին, կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: [img]https://st0.shamshyan.com/editor/0494144001569421028674947.jpg[/img] Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր