Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 24 հրդեհ. մարվել է 22 հա տարածք
Սեպտեմբերի 24-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Ավան վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1 հա, Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Սասունիկ գյուղում՝ 2.5 հա, 2500 քմ, Ուջան գյուղում՝ 200 քմ, Վերին Սասունիկ գյուղում՝ 7 հա,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1500 քմ,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1000 քմ, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 1 հա գարու արտ և 8000 քմ հնձած արտ, Կամարիս և Զառ գյուղերի միջնամասում՝ 8 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 700 քմ,
Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 200 քմ,
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ 1000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: