211652_close_icon
views-count3700 դիտում article-date 22:09 24-09-2019

Բլից-վիրտուալ. Լևոն Քոչարյան. ՉԻ

[url=http://4rd.am/news/blic_virtowal_l_on_qocharyan/2019-09-24-189?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR2-QgpM8wT65Ieg1PuYp9hrABp-V4xxaYMZmslAfFQHPhV46i49Hv_QoIc]Չորրորդ Իշխանությունը[/url] գրում է. [b]- Պարոն Քոչարյան, որտեղի՞ց ձեզ միլիարդներ:[/b] - Ասենք գոնե պատկերացնում եք միլիարդը: Եթե ես ունենայի միլիարդ, կհիմնեի իմ արգելանոցը և ստիպված չէի լինի հարյուր հազարավոր դոլարներ տալ ուրիշին՝ սաֆարի անելու համար: [b]- Դուք երիտասարդ տարիքում հարստացել եք, ինչո՞ւ ձեր հմտությունները չեք փորձում կիրառել Հայաստանից դուրս և այնտեղ նույնպես հարստանալ:[/b] - Նիկոլ Փաշինյանը մեզանից է գողացել իր հայտնի լոզունգը՝ հարստացեք և հարստացրեք Հայաստանը: Ալումյանը արդեն հայց է նախապատրաստում Փաշինյանի դեմ մեր նոու հաուն գողանալու համար: Ինչ վերաբերում է մեզ. առաջին փուլը մենք հաջողությամբ կատարեցինք և երբ ուզում էինք արդեն հարստացնել Հայաստանը, տեղի ունեցավ այդ անիծյալ հեղափոխությունը: [b]- Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ դրսում չեք փորձում ձեր հնարավորությունները:[/b] - Որովհետև դրսում ամենուր մենաշնորհ է և հովանավորչություն: Իսկ պապայի ու Սերժ հոպարի օրոք ոչ մի մենաշնորհ չէր կարող խանգարել մեր արդար և քրտնաջան բիզնեսի կայանալուն: [b] - Ինչպե՞ս են հիմա ձեր գործերը:[/b] - Լավ են, բայց անուղղակի հարկերը շատացել են: Պապայի օրոք տենց բան չկար: Օրինակ, ինչ է նշանակում, որ ես օրական պետք է մի քանի տասնյակ տուփ պիցցա գնեմ և ֆեյսբուքում պահեմ ֆեյքեր: Եթե այսպես շարունակվի, կարտագաղթեմ: Բիզնեսը չի սիրում ձրիակերներ պահել: [b]- Բայց նրանք էլ բողոքում են, որ ծխախոտ և ջուր չեք տալիս:[/b] - Թող բողոքեն, պապան էլ ասեց, որ օպտիմալացրու դրանց: Ասեմ ավելին, նույնը մտածում ենք Ալումյանենց խմբակի մասին: Ավելի նպատակահարմար կլինի բժշկական թղթեր հավաքենք:

Նմանատիպ նյութեր