211652_close_icon
views-count5292 դիտում article-date 18:28 24-09-2019

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Ծիրանի ծառ»՝ ՈՒջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի14-ին՝ ժամը 19:30-ին, ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ աջակցությամբ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Ազատամարտիկների հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը, որը մեկնարկեց Ուջանի երիտասարդական երգչախմբի կատարումներով և ամփոփվեց ռուս անվանի կինոռեժիսոր Ալեքսանդր Ռաստորգուևի «Վերջին օրը» կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ: Մինչև փառատոնի ավարտը՝ շուրջ մեկ շաբաթ, փառատոնի բոլոր մասնակիցները ապրեցին ուջանցիների տներում՝ այդ կերպ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ճանաչել հայկական մշակույթն ու կենցաղը: Մինչև սեպտեմբերի 20-ը Ուջանի Ազատամարտիկների հուշահամալիրի հարակից այգում տեղի ունեցան բացօթյա կինոցուցադրություններ, բացի դա փառատոնի բոլոր ֆիլմերը ցուցադրվեցին նաև Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր փոքր դահլիճում: Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ աշխատակիցները և ղեկավար անձինք, ովքեր սիրով շրջեցին հյուրընկալ Ուջան գյուղում, ծանոթացան փառատոնի կազմակերպիչների հետ և դիտեցին ցուցադրվող ֆիլմը: Փառատոնի երկու մրցութային ծրագրերում ընդգրկված էին 9 կարճամետրաժ և 11 լիամետրաժ կինոնկար աշխարհի 15 երկրից՝ Իտալիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռումինիայից, Ինդոնեզիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից և այլն: Փառատոնի հաղթողները հայտարարվեցին սեպտեմբերի 19-ին Ուջանում՝ փակման արարողության ժամանակ, և պարգևատրվեցին հատուկ այս առիթով պատրաստված ավանդական հայկական գորգերով: Սեպտեմբերի 20-ին հաղթող ֆիլմերը ցուցադրվեցին «Մոսկվա» կինոթատրոնում: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ աջակից է մշակութային միջոցառումներին և դրանց կատարաման, ինչպես նաև մշտապես Հայաստանում մշակույթի զարգացմանը նպաստող ծրարերի կողքին է: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր