4368 դիտում
14:18 24-09-2019
Արցախում զորավարժությունների շրջանակում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմը համալրվում է
Արցախում ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում:
Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է զորախաղերի ակտիվ՝ խաղարկային փուլին: Այդ պատճառով վերջիններս անցնում են նաև բուժզննում և ստանում համապատասխան հանդերձանք ու պարագաներ:
Դատելով զորախաղերի առաջին ժամերին պահեստազորայինների ակտիվ մասնակցությունից ու արձագանքից՝ վստահաբար կարելի է նշել, որ վերջիններս լավ են գիտակցում իրենց առաքելությունը, քանի որ զորավարժությունը ոչ միայն նպաստում է մասնագիտական գիտելիքների թարմացմանը, այլև հնարավորություն է տալիս տեղեկություններ ստանալ հակառակորդի մարտավարության, սպառազինության ու զինտեխնիկայի նոր ձեռքբերումների և դրանց հակազդման արդյունավետ միջոցների մասին:
Նմանատիպ նյութեր
2725 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
1324 դիտում
18:11 03-11-2021
Ստուգվել է զինծառայողներին կցագրված զենքն ու զինամթերքը, պայուսակների համալրվածությունը
Այս բաժնից
613 դիտում
20:38 03-05-2024
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
721 դիտում
20:24 03-05-2024
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
634 դիտում
19:45 03-05-2024
ՀԱՊԿ-ն արդյունավետ կառույց կմնա նաև առանց Հայաստանի. Զախարովա