Լոս Անջելեսում ձերբակալվել է հայուրավոր փոստային ծանրոցներ գողացած հայազգի կինը
ԱՄՆ Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 41-ամյա Թագուհի Աբրամյանին, որը մեղադրվում է Վան Նեյս շրջանում տների մոտից փոստային ծանրոցներ գողանալու մեջ:
Ինչպես նշում է [url=http://www.dailynews.com/general-news/20160909/woman-suspected-of-stealing-hundreds-of-pieces-of-mail-packages-arrested]dailynews.com[/url]-ը, հայազգի կինը շրջել է սպիտակ Mercedes-Benz մեքենայով ու, տների դիմաց նկատելով առաքված ծանրոցներ, գողացել դրանք: Թագուհի Աբրամյանի տանը կատարված խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել են գողության իրեղեն ապացույցներ: Աբրամյանը ձերբակալվել է հինգշաբթի, սակայն մեկ օր անց 50.000 դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել:
Թագուհի Աբրամյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 29-ին Լոս Անջելեսի Վան Նեյս շրջանի դատարանում: