Դերասան Էդդի Ռեդմայնը առաջին անգամ հայր է դարձել
Բրիտանացի մոդել-դերասան Էդդի Ռեդմայնը, ով նաև Օսկար է ստացել լավագույն դերակատարման համար, առաջին անգամ հայր է դարձել:
Ինչպես հայտնում է Us Weekly պարբերականը, դերասանն ու նրա կինը` Հաննա Բագշեյնը, իրենց դստերն անվանել է Այրիշ Մերի:
Ռեդմայն ու Բագշեյնն ամուսնացել էին 2014 թվականին, որից մեկ տարի անց հայտարարել էին, որ սպասում են իրենց առաջնեկին:
Երջանիկ զույգը դեռ չի հրապարակել իրենց փոքրիկի լուսանկարը: