211652_close_icon
views-count1373 դիտում article-date 19:06 23-09-2019

Խոտանված ավտոմեքենայից կատարված գողությունը բացահայտվեց

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին, բաժին են ներկայացրել Գորիս քաղաքի 60 և 62-ամյա երկու բնակչի: Պարզվել է, որ նրանք սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Էջմիածնի Երևանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի դիմաց կայանված «Հոնդա Էլիսոն» խոտանված ավտոմեքենայից գողացել են էլեկտրական հովացուցիչը: Գողոնը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր