22974 դիտում
16:02 22-09-2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 19–ամյա վարորդը Nissan-ով տապալել է երկաթյա խողովակն ու կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Կարեն Շահնազարյանը իր վարած Nissan մակնիշի 33 DՕ 707 համարանիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ թիվ 33 էլեկտրասյան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթյա խողովակին, տապալել այն և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Շահնազարյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-այա Դավիթ Տ.-ն և 20-ամյա Նիկոլայ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նաիրի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի
պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+