Անցած 28 տարիներին չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար և արդյունավետ պետական կառավարման համակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է NEWS.am-ը:
«Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել, համախմբել հայ ժողովրդին և ստեղծել ազգային պետություն:Հավանաբար դա էր պատճառը, որ 2018-ի ապրիլին մեր հասարակությունը դուրս եկավ փողոց, ձևավորեց նոր իշխանություն և հասարակությունն շատ հստակ արդարացիորեն նոր և կտրուկ փոփոխություններիպահանջ ներկայացրեց նոր իշխանությանը:
1 տարի առաջ այս վայրում Արամ Մանուկյանի արձանի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ կառուցել Արամ Մանուկյանի երազած Հայաստանը, խոստացավ լինել Արամին արժանի:
Հիմա հարց եմ ուզում տալ՝ արդյոք սա էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները, Հայաստան, որտեղ իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերվա մեջ դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի:
Իսկ հասարակության մեջ ձևավորվող ներքին ատելությունն ու հասարակական բևեռացումը գնալով դառնում է վտանգավոր: Մենք այսօր հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ի. Սաղաթելյան. Իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերում դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի. ՏԵՍԱՆՅՈՒԹ, NEWS.am
2019.09.21 19:50



Տեսանյութ
Twitter
Вконтакте
Одноклассники
