42800 դիտում
13:39 15-02-2022
Հայաստանի ազգային արխիվում «արշալույսները խաղաղ չեն». նոր տնօրենի քմահաճույքով պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերն ազատվում են աշխատանքից, փոխարենը ընդունվում են «գործից մի քանի կիլոմետր հեռու» ծանոթ-բարեկամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանում հայտնի «ՄՄ» իրավաբանական գրասենյակի հայտնի փաստաբան Մասիս Մելքոնյանը միջնորդություններ է ներկայացրել Հակակառուպցիոն կոմիտեին, որտեղ հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ, և սկսվել է նախաքննություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հայտնի փաստաբանական գրասենյակը պաշտպանում է Հայաստանի ազգային արխիվի նախկին փորձառու և վաստակաշատ աշխատակիցներ, գիտակազմակերպչական աշխատանքների համակարգող Գևորգ Կեսոյանի, կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճեների մասնաճյուղի վարիչի տեղակալ Համասփյուռ Ավագյանի և ևս մեկ աշխատակցի շահերը։
Վերջիններս, ինչպես ժողովուրդն է ասում, «մեծ ամակ ունեն» արխիվի պահպանման գործում, սակայն, ըստ նրանց, ամիսներ առաջ տնօրեն նշանակված Գրիգոր Արշակյանը անօրինական, առանց որևէ լուրջ հիմքերի իրենց ազատել է աշխատանքից և տնօրենի կողմից թույլ են տրվել չարաշահումներ, որոնց առիթով էլ փաստաբանի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ։
Վերջին տարիներին հաճախակի ենք լսել, որ պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերին պետք է աչքի լույսի պես պահել, մինչդեռ Հայաստանի ազգային արխիվոմ արշալույսները ոչ միայն խաղաղ չեն, այլ նաև տեղ չունեն պրոֆեսիոնալ, իրենց գործին գիտակ, առաքինի մարդիկ, այդ թվում՝ Գ. Կեսոյանն ու Հ. Ավագյանը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում փաստաբան Մ. Մելքոնյանը, Գ. Կեսոյանն ու Հ. Ավագյանը որոշ մանրամասներ են պատմում տնօրենի կողմից իրենց անօրինական աշխատանքից ազատելու և այլ թերությունների մասին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5633 դիտում
09:01 03-05-2019
Ինչո՞ւ են քաղաքապետարանի պրոֆեսիոնալ կադրերն ազատվում աշխատանքից. «Ժամանակ»