211652_close_icon
views-count2363 դիտում article-date 23:54 21-09-2019

ՊՀԹ-ն Գավառում ներկայացրեց «Իուարշայի սուրը» ներկայացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս օրերին Գավառում ընթացող «Թատերական Գավառ» փառատոնի շրջանակներում երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրեց Է. Րաֆֆիի «Իուարշայի սուրը» ներկայացումը: Մինչ ներկայացման մեկնարկը, ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով նաեւ ներկայացման բեմադրիչն է, շնորհակալություն հայտնեց Գավառի Լեւոն Քալանթարի անվան Դրամատիկական թատրոնին՝ իրենց հյուրընկալելու համար, ապա նշեց. ««Իուարշայի սուրը» ուրարտական առասպել է, ներկայացումն ուղիղ մեկ տարեկան է, այն նվիրվել է Էրեբունի Երեւանի 2800-ամյակին: Թատերասեր հանրությունը կտեսնի շատ էմոցիոնալ, հետաքրքիր սիրո պատմություն»: Հանդիսատեսը ջերմ ընդունելության արժանացրեց դերասանական խմբին եւ բարձր ու երկարատեւ ծափահարություններ նվիրեց նրանց ներկայացման ավարտին: [b]ՊՀԹ-ի մամուլի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր