211652_close_icon
views-count589 դիտում article-date 12:22 21-09-2019

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Շնորհավորական ուղերձում ասվում է. «Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով: Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ: Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն և նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր